Կամ հրեշտակ, կամ հրեշ. Զինեդին Եզիդ Զիդան

Կամ հրեշտակ, կամ հրեշ. Զինեդին Եզիդ Զիդան

Սկզբում նա խաղում էր պլաստմասե շշերով: Երբ հերթը հասավ գնդակով խաղալուն, շատերը սկսեցին սիրել հենց նրա ֆուտբոլը: Զիդանների ընտանիքն այդպես էլ Ալժիրից Ֆրանսիա գաղթածների համբավ կունենար, եթե Զինեդին Զիդանը չորոշեր կյանքը գնդակի ու գոլի հետ կապել:

Զիդանը մասելցի մյուս տղաներից տարբերվեց աշխատասիրությամբ: Սա նկատեց Կանն ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը:  14 տարեկան Զիդանը կնքեց իր կյանքի առաջին պայմանագիրը:  

Կյանքը հաղթանակներ էր պահանջում Զիդանից: Եկավ նոր ֆուտբոլային ակումբի ու նոր պայմանագրի ժամանակը: Հաջորդը Բորդոն էր: Միջակ թիմ, հասարակ խաղացողներ եւ Զինեդին Զիդան: Արդյունքն երեւաց այն ժամանակ, երբ Զիդանի շնորհիվ Բորդոն արժանացավ Ինտերտոտոյի գավաթին:   

Զիդանի մտքում Ֆրանսիայի ազգային հավաքականում խաղալն էր:  Զիդանը հավատում էր իր ուժերին: Եվ ահա 1994-ին նա արդեն ազգային հավաքականում էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում