ՆՆարե Ոսկանյան

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ՝ Ինտերֆաքսին տեղեկացրել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Հիվանդները Չինաստանի քաղաքացի են: Դեպքերը գրանցվել են Անդրբայկալյան երկրամասում և Տյումենի մարզում:

Ռուսաստանը փետրվար 1-ից կփակի օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ, բացի Պեկին, Շանհայ, Հոնկոնգ և Գուանչժոու «Աերոֆլոտի» կանոնավոր չվերթերից, ինչպես նաև դեպի «Շերեմետևո» չինական կանոնավոր չվերթերից:

Գոլիկովան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սկսում է տարհանել իր քաղաքացիներին վիրուսի տարածման էպիկենտրոններից:

Չինաստանում, վերջին տվյալներով՝ հիվանդների թիվը մոտենում է 10 հազարի, մահացել է 213 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում