Ինչպե՞ս ընտրել հարմար ու արդյունավետ արեւային ակնոց

Ինչպե՞ս ընտրել հարմար ու արդյունավետ արեւային ակնոց

Մեծ, փոքր, գունավոր, միատոն, զվարճալի կամ պարզապես դասական. անկախ ձեւից ու տեսակից, նրանք միշտ պահանջված են, հատկապես այս սեզոնին: Աչքերն արեւից պաշտպանելու ամենաօպտիմալ միջոցն արեւային ակնոցն է: Հայաստանում չկա ամառային ակնոցի մասնագիտացված խանութ:  Առաջարկվող տարբերակները երկուսն են՝ օպտիկայի սրահ կամ գետնանցումներ ու դրանց հարակից տարածքներ:

Գետնանցումներում վաճառվող ակնոցներն անհամեմատ ավելի մատչելի են՝ 2000-ից մինչեւ 15.000 դրամ: Իհարկե,  այստեղ վաճառողները խուսափում են տեսախցիկից, բայց օբյեկտիվից այն կողմ  հարցերին սիրով պատասխանում են: Ակնոցները վաճառվում են առանց փաստաթղթերի, բրենդներն էլ հիմնականում կեղծ են:

Օպտիկայի սրահներում աշխատում են փաստաթղթերով, պարտադիր արեւապաշտպան հատկությամբ, միան թե գներն էլ այստեղ  անհամեմատ ավելի թանկ են՝ 15 000-ից մինչեւ 150 000 եւ ավելի: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում