ԱԱրսեն Մկրտչյան

Փետրվարի 1-ից կդադարեցվի հ.49 երթուղու գործունեությունը

Փետրվարի 1-ից կդադարեցվի հ.49 երթուղու գործունեությունը

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում