ՆՆարե Թադևոսյան

«Пеноксал® forte» և «PEN BG» դեղերի իրացումն արգելվեց

«Пеноксал® forte» և «PEN BG» դեղերի  իրացումն արգելվեց

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ ալյանս» և «Մեդ պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ:

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երը չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: «Пеноксал® forte»-ն և «PEN BG»-ն, սակայն, Հայաստանում վաճառվել են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ:

«Մեդ ալյանս» և «Մեդ պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից:

Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Սահմանվել է ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում