ՌՌոզա Խաչատրյան

Բլոգերին հիացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան շենքը

Բլոգերին հիացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան շենքը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Կահիրեի Զեմալեք թաղամասում տեսել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության շենքը և տպավորությամբ կիսվել Ֆեյսբուքի էջում: 

«Դեսպանատունը գտնվում  է շատ գեղեցիկ և անսովոր առանձնատանը, որն ավելի շատ հիշեցնում է Գերմանիան կամ Նիդեռլանդները: Google-ից իմացա, որ այդ շենքը պատկանել է մեծահարուստ հայ վաճառականի, որը հետագայում այն նվիրել է հայ համայնքին, այնուհետև՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը»,- գրել է Լապշինը: 

Շենքը կառուցվել է 1927-ին՝  ճարտարապետ Ա. Անտրանիկյանի նախագծով: Առանձնատունը նախ պատկանել է Ջանիկ և Սաթենիգ Չաքրյանների ընտանիքին, ապա դարձել ՀՀ դեսպանություն:

Առանձնատունն ընդգրկված է եգիպտական ​​Identity Magazine թերթի՝ Կահիրեի 17 «առասպելական վայրերի» ցանկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում