ՌՌոզա Խաչատրյան

29 միլիոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին

29 միլիոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ):

ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա»  պահպանվող լանդշաֆտին, որին աջակցում է 2014 թ.-ից, այս տարի հատկացրել է 29 միլիոն 730 հազար դրամ: 

Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար Կովկասի բնության հիմնադրամը  «Արփային» ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019-ին հատկացվել է մոտավորապես 29 մլն դրամի օժանդակություն, որից  տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են  վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարներ, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում՝ առաջին անգամ՝ պահպանվող լանդշաֆտի աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար:

Պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ: 

Հիշեցնենք, որ այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում