ՆՆարե Թադևոսյան

Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումներ կսկսվեն

Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումներ կսկսվեն

Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Նա նշել է, որ հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում՝ բուք։

«Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։ Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,- գրել է Գ.Սուրենյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում