ԱԱրսեն Մկրտչյան

Կներդրվի անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ

Կներդրվի անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքեր: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, 1 մլն 279 հազար է:

Ըստ այդմ՝ ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Վարչապետը կարևորել է գույքահարկի ոլորտում բարեփոխումների իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ՝ համակարգում նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև առաջիկայում մշակել նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը, որը կդրվի հանրային քննարկման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում