ՆՆարե Թադևոսյան

«Վերացնենք առանց մրցույթի հողամաս տրամադրելու պրակտիկան». հարցը հանվեց օրակարգից

«Վերացնենք առանց մրցույթի հողամաս տրամադրելու պրակտիկան». հարցը հանվեց օրակարգից

Գործադիրն այսօրվա նիստում քննարկեց և օրակարգից հանեց Տավուշի մարզի Այրում և Շիրակի մարզի Աշոցք համայնքների ղեկավարներին՝ համապատասխանաբար Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետերի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից 49 տարի ժամկետով «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ընկերությանը կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, հողամասեր տրամադրելու նախագիծը:  

Վարչապետը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ ինչու են հողամասերը հատկացվում առանց մրցույթի:  Նա առաջարկեց հանել հարցը օրակարագից և հողհատկացման հստակ պայմաններ սահմանել:

«Պետք է տեսնել՝ ով ավելի լավ առաջարկ ունի, հողը նրան տալ: Որ ընկերությունը հետաքրքրված է, թող գա, մասնակցի աճուրդին, և ով ավելի լավ պայմաններ կառաջարկի, թող հաղթի: Եվ ընդհանրապես, վերացնենք առանց մրցույթի հողամաս տրամադրելու պրակտիկան»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում