ՎՎարդան Հովսեփյան

Գառնիում կստեղծվի առաջինը ՀՀ-ում՝ համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ

Գառնիում կստեղծվի առաջինը ՀՀ-ում՝ համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Գառնիում ստեղծվելու է առաջինը ՀՀ-ում՝ համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ

«Եթե հիշում եք՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թ. ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ նշել էի, որ Գառնի համայնքում նախատեսում ենք համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատ հիմնել:

Այսօր մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի շրջանակում ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ քննարկեցինք այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը, որը գտնվում է ակտիվ փուլում:

Այսպիսով, համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ:

Ջոկատը հերթապահություն է սահմանելու մասնավորապես Ողջաբերդից Գեղարդ համայնքի ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:

Նշեմ, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը»,- գրել է Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում