ՆՆարե Ոսկանյան

Քաղավիացիայի կոմիտեն՝ Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

Քաղավիացիայի կոմիտեն՝ Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «Ռայանէյր» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ՝ ասվում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունում: 

«Խնդրի մասին  տեղյակ է նաև «Ռայանէյր» ավիաընկերության ղեկավարությունը: Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9-րդ հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել «ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ» ՍՊԸ (PASSENGER.AM)՝ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում