ՎՎարդան Հովսեփյան

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ այսօր՝ Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում, Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում