ՆՆարե Ոսկանյան

Արցախում ձիարշավարան է բացվել

Արցախում ձիարշավարան է բացվել

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել: Այն գործում է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում՝ Հունոտի կիրճի տարածքում: Բաց է ոչ միայն արհեստավարժների, այլև սկսնակների համար: Ձիասպորտի ակումբի տնօրեն Բագրատ Միքայելյանն ասել է, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ձիասպորտն Արցախում:

«Բացի երկուշաբթի օրվանից, յուրաքանչյուր օր մեր քաղաքացիները կարող են այցելել ձիարշավարան: Անշուշտ, եթե ոչ բոլորը, ապա շատերը երազում են ձի վարել, և սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալու կենդանու հետ: Փորձառու հրահանգչի օգնությամբ նրանք կարող են վարել ձի և ձեռք բերել նոր հմտություններ: Մեր հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, ինչը ավելի ոգևորիչ է դարձնում աշխատանքը»,- նշել է Միքայելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում