Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների մրցույթ-փառատոնը

Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների մրցույթ-փառատոնը

Արդեն 3-րդ անգամ Երեւանում անց է կացվում Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը: Հունիսի 17-24-ն անընդհատ հնչելու են Բաբաջանյանի ստեղծագործությունները:

6 երկրներից Հայաստան ժամանած 3 տարիքային խմբի երաժիշտներից շատերն արդեն միջազգային մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են: Մրցույթի ընթացքում պարտադիր է մեկ ստեղծագործություն կատարել Առնո Բաբաջանյանի երաժշտացանկից:

Հաղթողները պարգեւատրվելու են դափնեկրի դիպլոմով եւ Բաբաջանյանի կիսադեմով էքսկլյուզիվ հուշամեդալներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում