Երեւանում բացվեց քաղավիացիայի լեգենդ Մնացական Պարակշիեւի կիսանդրին

Երեւանում բացվեց քաղավիացիայի լեգենդ Մնացական Պարակշիեւի կիսանդրին

Հայկական քաղավիացիայի լեգենդ Մնացական Պարակշիեւն Կոմիտասի փողոցի իր տանն ապրել է տասնյակ տարիներ: Նրա կիսանդրին դնելու նախաձեռնությունը Պարակշիեւի ընտանիքինն էր, նրանց գաղափարը ողջունելու էին եկել Հայաստանի եւ ԼՂՀ գործիչներ, հարազատներն ու ընկերները:

Պատերազմից հետո սկսվում է Մնացական Պարակշիեւի գործունեության սրընթաց վերելքը: Նա կառավարեց բազմաթիվ ինքնաթիռներ: 1950-1961 թթ. ղեկավարում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիան,  մեծ դեր ուներ մեր երկրում ավիացիայի զարգացման գործում: Նրա օրոք կառուցվեց Զվարթնոց օդանավակայանը, ինչպես նաեւ բազմաթիվ շրջանային օդանավակայաններ` երկրի տարբեր ծայրերում:

Թոշակի անցնելուց հետո Պարակշիեւը նշանակվեց Հայաստանի քաղավիացիայի օդագնացության կենտրոնական գործակալության պետ, իսկ նրա տեղը կապույտ բարձունքում զբաղեցրեց որդին` Սահակը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում