Հունիսի 19-ը Տաթեւիկ Ղափլանյանի ծննդյան օրն է

Հունիսի 19-ը Տաթեւիկ Ղափլանյանի ծննդյան օրն է

Թխահեր, խոշորաչք, զրնգուն ձայն, ցածրահասակ ու երիտասարդ կնոջ հասցեն անցյալ դարի 80-ականներին Դրամատիկական թատրոնն էր: Տաթեւիկը ծնվել է Երեւանում՝ նշանավոր արվեստագետներ Էմմա Վարդանյանի եւ Հրաչյա Ղափլանյանի ընտանիքում:

Առաջին դերակատարումը 1971-ին էր՝ Մակայոնոկի «Հալածված առաքյալ» պիեսում քույրիկի կերպարը: Դեռահաս էին եւ կերպարը, եւ խաղացողը: Երկուսն էլ օժտված էին վարակիչ անմիջականությամբ, հումորով: Տաթեւիկի խաղը գնահատեցին թե հայ, թե ռուս թատերագետները: Դերերի ավելանալուն պես Տաթեւիկին էլ ոչ մի բան չէր մնում, քան դառնալ արհեստավարժ:

Դերասանուհին վախթանգովյան դպրոցի հետեւորդ էր: Նա ճանաչվեց «Օֆելյա», «Ժաննա դ’Արկ» եւ «Վալյա» դերերով:  

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում