ՄՄարի Կոստանյան

Քոբի Բրայանթի ուրվագիծը՝ NBA-ի պաշտոնական նոր պատկերանշա՞ն

Քոբի Բրայանթի ուրվագիծը՝ NBA-ի պաշտոնական նոր պատկերանշա՞ն

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կերպարը կարող է դառնալ NBA-ի պաշտոնական նոր պատկերանշանը: Նախաձեռնությունն իրականացնելու համար միջնորդություն է սկսվել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել է խնդրագիրը: Միջնորդագրի հեղինակը մասնավորապես գրել է.

«Հզոր խաղացող Քոբի Բրայանթի անժամանակյա ու անսպասելի մահվան կապակցությամբ, խնդրում եմ, ստորագրել այս խնդրագիրը՝ որպես NBA-ի նոր լոգո նրան հավերժ անմահացնելու համար»:

NBA-ի պաշտոնական լոգոյի հեղինակը Ալան Սիգըլն է, որի վրա պատկերված է LA Lakers-ի մեկ այլ հայտնի բասկետբոլիստ Ջերրի Ուեսթի ուրվագիծը, որը 81 տարեկան է:

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դուստրն ու ևս 7 հոգի մահացել էին Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում