ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ՄԻՊ գրասենյակում հանդիպել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։
«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ և այլն»,- Ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը։










