Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը Նախագահը պարգեւատրել է պատանի շախմատիստներին

Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը Նախագահը պարգեւատրել է պատանի շախմատիստներին

Հունիսի 17-ը համաշխարհային շախմատի «երկաթե արքայի»՝ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է:

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, մասնակցել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց: Հանրապետության ղեկավարը պարգեւատրել է նաեւ նվաճումների հասած պատանի շախմատիստներին: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում