Արագ կրակելու արվեստը. Մայքլ Ավետիքյան

Արագ կրակելու արվեստը. Մայքլ Ավետիքյան

Քառորդ վայրկյանում նա ֆիքսում է թիրախն ու կրակում: Մայքլ Ավետիքյանն աշխարհում ամենաարագ կրակող 15, իսկ Կանադայում եւ Հյուսիսային Ամերիկայում` 5 մարդկանցից մեկն է: 

Երբ Մայքլն ընտանիքով Ուկրաինայից տեղափոխվել է Կանադա՝ մշտական բնակության, արդեն բազմիցս փայլատակել էր արագ կրակելու սպարտաձեւում։ 12 տարեկանից Մայքի ձեռքին ատրճանակ կա: Պորֆեսիոնալ կրակում է արդեն 3 տարի: Մրցումներում հաղթողի անունը տալիս, զարմանում են՝ ի՞նչ է Հայաստանը, որտե՞ղ է այն գտնվում: Բայց ամենաարագների մեջ Ավետիքյան ազգանունն արդեն հուշում է, որ հայերը նաեւ վայրի արեւմուտքն են գրավել:

«Առավոտ լուսո» ծրագրի լրագրողը զրուցեց նրա հետ եւ իմացավ արագ կրակելու մի շարք նրբություններ։ Լավ կրակելու համար ձեռքը պետք է դնել զենքին, ընդունել ճիշտ դիրք, աչքերում սառնարյունություն ցույց տալ եւ ազդանշանը լսելուն պես արագ կրակել՝ կոնքից վեր չբարձրացնելով ատրճանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում