ՎՎարդան Հովսեփյան

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանը կաջակցի Երևանում մի շարք ծրագրերի իրականացմանը

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանը կաջակցի Երևանում մի շարք ծրագրերի իրականացմանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պլանավորման և քաղաքաշինության ինստիտուտն այս շաբաթ այցելել է Հայաստան՝ վերջնական տեսքի բերելու Երևան քաղաքի հետ իր համագործակցության ծրագիրը։

«Իլ դը Ֆրանս տարածաշրջանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ կաջակցի հետևյալ ծրագրերին՝ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի ստեղծում, թափոնների կառավարում, քաղաքաշինական ծրագիր:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանն արդեն իսկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործընկեր, որի նոր կամպուսի կառուցման համար տարածաշրջանը տրամադրում է 500 հազար եվրո դրամաշնորհ։ Իլ դը Ֆրանսը զարգացնում է իր գործունեությունը Հայաստանում»,- գրել է դեսպան Լաքոտը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում