ՀՀովհաննես Վարդանյան

Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանն այսօր կդառնար 75 տարեկան

Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանն այսօր կդառնար 75 տարեկան

Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանն այսօր կդառնար 75 տարեկան: Օրվա առիթով նրա անցած քաղաքացիական և գրական ճանապարհը ևս մեկ անգամ արժևորել են ընկերներն ու գործընկերները: 

Ծնվել է Կապանում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել, դարձել է Սարդարյան։

Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։

Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ Եղել է Գրողների ու Ժուռնալիստների միության  անդամ։ 

Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում էր Ռոմիկ Սարդարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հետաքրքիր հուշապատումով անդրադարձել է բանաստեղծի անցած քաղաքացիական և գրական յուրահատուկ ուղուն:

Գրականագետ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, բանաստեղծ Բագրատ Ալեքյանը, գրող Անահիտ Դանիելյանը, բանաստեղծ Վարուժան Խաստուրը բարձր են գնահատել Ռոմիկ Սարդարյանի գրական ժառանգության գեղարվեստական արժեքը, շեշտել նրա պոեզիային բնորոշ կոդերի արվեստը:

Անմահությունը պատիժ էր դաժան՝

Արդեն քսան դար

Գամված եմ հողին,

Եվ ահա, հիմա,

Շնորհապարտ եմ ես Արարողին.

Առագաստս բաց Ինձ վե՜ր է տանում։

(Գաղտնիք պիտ պարզեմ՝ այդ ի՞նչ են անում

Մեռյալներն այնտեղ, որ համառորեն չեն վերադառնում). 

Գաղտնիք պարզելու

Պահ հրաշալի, Եզակի՜ պահ է –

Ես պիտի մեկնեմ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում