ՄՄարիամ Մխիթարյան

Ավարտվում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը

Ավարտվում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը

Այսօր ավարտվում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը: Այս միջոցառման շնորհիվ տարվա մեջ մեկ շաբաթ Շվեյցարիայի արևելքում գտնվող Դավոս փոքր լեռնային քաղաքը վերածվում է աշխարհի ամենաաշխույժ վայրերից մեկի:

Հունվարին 11 հազար բնակիչ ունեցող քաղաքում մարդկանց թիվն աճում է ֆորումի հազարավոր հյուրերի շնորհիվ: Այս տարի միջոցառմանը մասնակցել են երեք հազար քաղաքական գործիչներ և ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Դավոս հրավիրվածների թվում են տարբեր երկրների 50 նախագահներ և վարչապետներ:

Լրագրողները նկատել են, որ այս տարի Դավոսի ֆորումին մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ավտոշարասյունը մեծ խցանում է առաջացրել փոքրիկ քաղաքում: Դավոս էր եկել Ուրսուլա Ֆոն դեր Լյայերը և ֆորումին մասնակցում էր որպես Եվրահանձնաժողովի նախագահ: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարվում է Դավոսի մշտական հյուրը:

Այս տարի ֆորումին ներկա չի եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի երկրում ներքաղաքական անհանգիստ վիճակ է, և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը զբաղված է բրեքսիթի հարցով: Եկող շաբաթ Միացյալ թագավորությունը պաշտոնապես կլքի Եվրամիությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում