ԱԻՆ-ի փրկարարի կոչմանն արժանացած Ջեկի շունը

ԱԻՆ-ի փրկարարի կոչմանն արժանացած Ջեկի շունը

Ընկեր, գործընկեր, ընտանիքի անդամ. այսպես կարելի է բնութագրել Ջեկին: Շունն  արդեն 4 տարի պատվով կրում է ԱԻՆ-ի փրկարարի կոչումը: Այդ կոչմանն արժանանալու հարցում Ջեկին օգնել է Լիլիթը, ում յուրաքանչյուր հրահանգ եւ պահանջ Ջեկի համար օրենք է:

Ջեկիի տրամադրության վրա ամեն բան ազդում է՝  եղանակը, անծանոթների ներկայությունը, դիմացինի տրամադրությունը: Փրկարարի բարդ եւ պատասխանատու կոչումը Ջեկը կիսում է Զեւսի, Գրաֆի եւ Լարիի հետ: Ոչ բոլոր ցեղատեսակի շներն են, որ կարող են այս պատասխանատու կոչմանն արժանանալ: Վարժեցվում են բազմաֆունկցիոնալ ցեղատեսակների շներ՝ արեւելաեվրոպական գերմանական հովվաշներ, որսորդական ցեղատեսակի լաբրադորներ եւ այլն:

Փրկարար շները իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվում, բայց փոխարենը սնունդ, հոգատարություն եւ լավ վերաբերմունք են ստանում: Թոշակի անցնելուց հետո էլ շարունակում են ապրել իրենց վարժեցնողների տանը եւ նրանց ընտանիքի անդամ են դառնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում