ԳԳոհար Սիմոնյան

Մոտ օրերս Երևանը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը. Կարապետյան

Մոտ օրերս Երևանը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ և ձնամաքրմամբ: Հաղորդվում է նաև, որ հանձնման-ընդունման գործընթացի վերջնական ավարտից հետո կներկայացվեն մանրամասները:

Հիշեցնենք, որ այս տեղեկությունը տարածվում է ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ծավալած թեժ բանավեճի և Երևանի քաղաքապետարանին նվիրված ԿամԱԶ-ների թափանցիկության հարցը Քննիչ հանձնաժողովում դիտարկելու՝ մերժված առաջարկի համատեքստում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում