ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները

Հայաստանում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ենթադրում է արգելել պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի վաճառքն ու իրացումը:

Ակնկալվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Այն վերաբերում է մինչև 50 միկրո հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներին, բացառությամբ վերամշակված նյութից պատրաստվածները:

Նախարարը նշել է, որ խնդիրը բնապահպանական նշանակություն ունի, քանի որ պլաստիկը հողում չի քայքայվում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում