Իսպանիայի Գավաթի՝Copa del Rey, խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» հյուրընկալվել էր Սեգունդա Բ-ում հանդես եկող «Ունիոնիստասին»:
18-րդ րոպեին Բեյլը բացել է հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Մորիլոն հավասարեցրել է այն: 5 րոպե անց տանտերերի ֆուտբոլիստը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Բրահիմ Դիասը խփել է «Ռեալի» 3-րդ գոլը: «Արքայական» ակումբը հաղթել է 3:1 հաշվով:










