Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

EIU-ի «Ժողովրդավարության ինդեքս- 2019» զեկույցում ՀՀ-ն զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը

EIU-ի «Ժողովրդավարության ինդեքս- 2019» զեկույցում ՀՀ-ն զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը

Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական մարմինը՝ The Economist Intelligence Unit-ը (EIU), հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում ներառված 165 երկրների և երկու տարածքների շարքում դիտարկվել է նաև Հայաստանը:

Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը: Ընդ որում, հաշվի են առնվում հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:

Բացի այդ,  առանձնացվում են կառավարման 4 ձևեր, կամ՝ 4 տիպի երկրներ, որոնցում լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ է առկա:

Հայաստանը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների շարքում և, անցած տարվա համեմատությամբ, բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, նշենք, որ մեր հարևան Վրաստանը Հոնդուրասի հետ կիսել է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցրել է 110-րդ հորիզոնականը՝ Հայաստանի ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում, իսկ ահա Ադրբեջանն զբաղեցրել է 146-րդ տեղը, ընդգրկվելով ավտորիտա՛ր ռեժիմով պետություննների շարքում:

Ի դեպ, Ռուսաստանն ու Իրանը նույնպես ավտորիտար պետություններ են որակվել: Ընդ որում, ՌԴ-ն 134-րդ հորիզոնականը կիսել է Կոնգոյի Հանրապետության հետ, իսկ Իրանը հանգրվանել է 151-րդ հորիզոնականում:

Գալով ժողովրդավար երկրներին՝ արձանագրենք, որ առաջին հորիզոնականում Նորվեգիան է: Նրան հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Չադը, Սիրիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում