ՆՆարե Ոսկանյան

Վիրուսի պատճառով ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չկա. Թորոսյան

Վիրուսի պատճառով ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չկա. Թորոսյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին:  Չինաստանում նոր վիրուս է հայտնվել, կան նաև մահացու դեպքեր, իսկ հունվարի 19-ից ուժի մեջ մտած համաձայնագրով առանց վիզայի կարելի է ճանապարհորդել Չինաստան, և հակառակը՝ Չինաստանի քաղաքացիները կարող են գալ. արդյոք վտանգներ կա՞ն այս հարցում, հարցրեց պատգամավորը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այս պահին ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով, և մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ-ում հատուկ արտակարգ ռեժիմով հավաքը, որպեսզի որոշեն, թե աշխարհն ինչպես է արձագանքելու այս նոր մարտահրավերին, և գիշերը՝ մոտ ժամը 22:00-ին, լինելու է հատուկ հայտարարություն, որին մենք հետևում ենք»:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ժամանող ուղևորների ջերմաչափում մշտապես տեղի է ունենում, և այս պահին արձանագրված դեպքեր չկան: Նա ընդգծել է, որ այդ վիրուսի հատուկ բուժման կարիք չկա, դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի որևէ միջոցառում ձեռնարկել ՀՀ-ում, կձեռնարկվի: Թորոսյանի խոսքով՝ դեռևս սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում