«Վերելակային» բանակցությունների մասին. ԿԳՄՍ նախարարի գրառումը Ֆեյսբուքում

«Վերելակային» բանակցությունների մասին. ԿԳՄՍ նախարարի գրառումը Ֆեյսբուքում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որ Գերմանիայում նախաձեռնվում է Թումո կենտրոններ բացում:

«Երեկ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն: Թումոյի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որով երկու կազմակերպություններն ազդարարեցին մեծ համագործակցության սկիզբը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը 2018-ին շատ հաջող էր: Այդ օրերին նա եղավ նաև Թումոյում: Թեև Թումո այցը կարճ էր, և միայն վերելակում ու միջանցքներում էր հաջողվում արագ պատմել Թումոյի հնարավորությունների մասին ու առաջարկել Գերմանիայում նույնպես ունենալ նման կենտրոն, բայց զարմանալին այն էր, որ այցից կարճ ժամանակ հետո տրվել էին համապատասխան հանձնարարականներ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Հայկական և գերմանական կողմերի ջանքերի շնորհիվ գերմանական KfW-ն դարձավ Թումոյի գործընկերը և պատրաստվում է իր գործիքների միջոցով կենտրոններ նախաձեռնել ոչ միայն Բեռլինում, այլև գերմանական այլ քաղաքներում:

Մեր կարևոր հանձնառություններից է հայկական կրթական, նորարարական ապրանքանիշերի արտահանումը: Երեկ ստորագրված փաստաթուղթը դրա լավագույն օրինակներից է,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում