ՆՆարե Թադևոսյան

Ուռուցքաբանությունը մեր առաջնահերթություններից մեկն է. Արսեն Թորոսյան

Ուռուցքաբանությունը մեր առաջնահերթություններից մեկն է. Արսեն Թորոսյան

2019-ին պետական պատվերի շրջանակում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն՝ 2018-ի 979-ի փոխարեն: Աճը` 352.3% (ավելի քան 4.5 անգամ): Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարը նշել է, որ ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով, իրենց առաջնահերթություններից մեկն է:

«Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ ծրագրի մեկնարկների մասին»,- գրել է Ա.Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում