Պատանի շախմատիստների հաղթանակը ռուսաստանյան «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցույթում

Պատանի շախմատիստների հաղթանակը ռուսաստանյան «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցույթում

Հունիսի 1-ից 9-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցավ շախմատի «Սպիտակ նավակ» հեղինակավոր միջազգային թիմային մրցաշարը: Բացարձակ հաղթող դարձավ Երեւանի Չեխովի անվան դպրոցի թիմը:

Մրցաշարը հեղինակություն էր ձեռք բերել դեռ խորհրդային տարիներին՝ դառնալով պատանեկան հավաքականների յուրօրինակ ստուգատես, որտեղ հաղթելը մեծ պատիվ էր յուրաքանչյուր թիմի համար:

ԽՍՀՄ փլուզումից հետո մրցաշարը կրում էր ներռուսաստանյան բնույթ: Միայն այս տարի՝ տասնամյակների ընդմիջումից հետո, ռուսաստանյան 76 մարզերի թիմերի պայքարին միացան հետխորհրդային եւս վեց երկրների հավաքականներ:  Մեր թիմի անդամներն իրենց շախմատային գիտելիքներն ու հմտությունները ձեռք են բերել «Շախմատ» առարկայի դպրոցական դասաժամերի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում