Ֆրանսիական Massis Opéra գործակալությունը, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի շահերը, հերթական դիմումն է ներկայացրել Semper Opera Ball փառատոնի ղեկավար Հանս Յոահին Ֆրեյին: Գործակալության ղեկավարն ասել է՝ մի կողմից փառատոնի ղեկավար Ֆրեյը նշում է, որ նախկինում այս միջոցառումներին մասնակցել են բոլոր ազգությունների ներկայացուցիչ արտիստներ, մյուս կողմից՝ կա հակասություն՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է ելույթ ունենալ Մանթաշյանի հետ նույն բեմում՝ «քաղաքական նկատառումներից ելնելով», ինչը հանգեցրել է երգչուհու հետ պայմանավորվածությունների չեղյալ հայտարարման:
«Դուք պետք է գոնե ներողություն խնդրեիք Ռուզան Մանթաշյանից: Երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden Opera Ball-ում»,- նշված է հայտարարությունում:










