Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրաքյան հատուկ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրաքյան հատուկ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Իրաքում հատուկ ներկայացուցիչ Ժանին Հեննիս-Պլասշերտն այսօր պաշտոնական Բաղդադին կոչ արեց վերագործարկել բարեփոխումներին ուղղված ջանքերը և մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է քրդական Rudaw-ը:

«Վերջին ամիսներին հարյուր հազարավոր իրաքցիներ են դուրս եկել փողոց, հուսալով ավելի լավ ժամանակներ՝ զերծ կոռուպցիայից, նեղ կուսակցական շահերից և արտաքին միջամտությունից: Խաղաղ ցուցարարների սպանություններն ու վիրավորումները, որ զուգորդվում են երկար տարիներ չիրականացված խոստումներով, հանգեցրել են վստահության լուրջ ճգնաժամի»,- ասել է Պլասշերտը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի նախկին վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրաժարականից երկու ամիս անց ժամանակն է խոսքը գործ դարձնել և խուսափել բողոքի հետագա ահագնացումից: Հատուկ ներկայացուցիչը նաև հորդորում է, որ իշխանություններն ամեն բան անեն՝ պաշտպանելու խաղաղ ցուցարարներին:

«Խաղաղ ցուցարարներին բռնությամբ ճնշելն անթույլատրելի է և պետք է խուսափել դրանից ամեն գնով: Չկա ավելի կործանարար բան, քան վախի մթնոլորտը: Պատասխանատվությունն  ու արդարությունը կարևոր են վստահության, օրինականության և կայունության համար»,- ասել է Պլասշերտը՝ ցուցարարներին էլ կոչ անելով՝ խուսափել անկարգություններից, բռնությունից և գույքի ոչնչացումից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում