ՆՆարե Թադևոսյան

Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2020-ի մարտի 31-ին

Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2020-ի մարտի 31-ին

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի մարտի 31-ին: Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անց է կացվելու Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- ասված է ԿԸՀ հայտարարության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում