ՆՆարե Թադևոսյան

Արդարադատության փոխնախարարը ՔԿԱԳ գործակալությունում հետևել է ծառայությունների մատուցման գործընթացին

Արդարադատության փոխնախարարը ՔԿԱԳ գործակալությունում հետևել է ծառայությունների մատուցման գործընթացին

Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանն այսօր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման և ստացման գործընթացին:

Փոխնախարարը տեղում ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները կրճատելուն, ինչպես նաև վարչարարությունը պարզեցնելուն ուղղված մի շարք հարցեր և ընդգծել քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելու նպատակադրումը:

Վահե Դանիելյանը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է նաև զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում