ՆՆարե Ոսկանյան

Անասնապահները դեմ են վերավաճառողներին

Անասնապահները դեմ են վերավաճառողներին

Կառավարության դիմաց այսօր մսավաճառներն ու անասնապահները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, որն արգելում է տնային պայմաններում իրականացնել անասունների մորթ. տարեսկզբից արդեն պետք է անասունի մորթն իրականացվի սպանդանոցում։ Ֆերմերները պնդում են՝ համաձայն են նոր կարգին անցնել համապատասխան ենթակառուցվածքներ ունենալուց հետո։

Անասնապահները դեմ են նաև վերավաճառողների առկայությանը: Շատերը նշել են, թե հենց իրենք են իրենց անասունը մորթում և հանձնում խանութներին։

Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում սպառնացել են փակել փողոցը: Նրանց մի մասը հեռացել է կառավարության դիմացից՝ խնդիրը չլուծելու դեպքում իրենց մարզերում ճանապարհները փակելու մտադրությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում