ՌՌոզա Խաչատրյան

Քննարկվում է մեկ համարանիշով երթևեկելու տուգանքը տասն անգամ կրճատելու օրինագիծ

Քննարկվում է մեկ համարանիշով երթևեկելու տուգանքը տասն անգամ կրճատելու օրինագիծ

Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ դիմացի և հետևի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթևեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և հանել երկու բալային միավոր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում