Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2-3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2-3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն

Հանրապետական մարազադաշտում ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Խաղը խիստ լարված եւ գոլառատ ստացվեց:

14-րդ րոպեին Մարկոս Պիզելին 30 մետրից կատարած հարվածով գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին: 29-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը: Մոուտինյուն 11-մետրանոցի իրավունք նվաճեց Մխիթարյանի հետ պայքարում: Հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

55-րդ րոպեին «Ռեալի» հարձակվողը օգտվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի կոպիտ սխալից եւ հաշիվը դարձրեց 1-2: Ընդամենը մի քանի րոպե անց Ռոնալդուն հեթ-տրիկ ձեւակերպեց՝ հեռվից կատարած հարվածով եւս մեկ անգամ գրավելով Ռոման Բերեզովսկու դարպասը:

72-րդ րոպեին Հրայր Մկոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Փոխարինման դուրս եկած Արազ Օզբիլիսի հարվածից հետո Մկոյանն առաջինը հասավ դարպասապահ Ռուի Պատրիսիուի հետ մղած գնդակին եւ գրավեց դարպասը: Մինչեւ հանդիպման ավարտը հաշիվը պահպանվեց՝ 2:3: 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում