ՀՀովհաննես Վարդանյան

Արդարության վերականգնման արշավը շարունակվում է

Արդարության վերականգնման արշավը շարունակվում է

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը շարունակում է արդարության վերականգնման արշավը: Խոսքը Յուսիֆ Էյվազովի՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ Դրեզդենի օպերային բեմում չերգելու որոշման մասին է: Ադրբեջանցի տենորի այս քայլն արդեն մեծ արձագանք է գտել աշխարհում: 

«Գուցե մեր հայ հանրությունը՝ թեպետ ուշացումով, այնուամենայնիվ արթնանա «զգուշավոր» թմբիրից: Ջինը շշից դուրս է եկել, պարոնայք»,- գրել է Հասմիկ Պապյանը Ֆեյսբուքի էջում և հրապարակել գերմանացի լրագրողի անկողմնակալ անդրադարձը Դրեզդենում տեղի ունեցածի վերաբերյալ:

«Ֆրանսիական հավաստի Forumopera աղբյուրից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանին Դրեզդենի Օպերայից, մեղմ ասած, «դուրս քշեց»: Եթե երգչուհին երգի, ինքը չի երգի. սա է խնդիրը: Էյվազով տենորի ձայնը բարձր հնչողություն ունի, սակայն ձայնի տեմբրը՝ նվազ գույներ: Օպերայում նա տեղ ունի, քանի որ Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ հաճախ է հանդես գալիս զուգերգերով:

Ինստագրամի էջում Ադրբեջան-Հայաստան քաղաքական հակամարտության մասին նա խոսում է, բայց պատմությունը բառացիորեն հերքում է: Կազմակերպիչը, որը Էյվազովին հակադրվել չի ուզում, պնդում է, որ Մանթաշյանը պայմանագիր չի ունեցել: Սա շատ տարօրինակ է, քանի որ երգչուհու մոտալուտ ելույթը հիշատակվում է Wirtschaft in Sachsen լրատվական պորտալում: Այլապես որտեղի՞ց պետք է իմանային Մանթաշյանի մասին: Եվ ինչո՞ւ պետք է երգչուհին իր համար այսպիսի մեղադրանք հորիներ:

Տենորները երգում են գեղեցկագույն արիաները, միևնույն ժամանակ նրանք պարտավոր են Օպերայում ճիշտ  պահվածք դրսևորել, որը հնարավորինս մոտ է մարդկային սահմաններին: Տենորները օպերաներում շատ հաճախ «մաչոներ» են և տաքարյուն են դրսևորում իրենց, այս անգամ, սակայն, անգլուխ: Սա հետք է թողնում…»,- գրված է հոդվածում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում