ՎՎարդան Հովսեփյան

Քոնոր ՄաքԳրեգորը 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին

Քոնոր ՄաքԳրեգորը 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին

Լաս Վեգասում ավարտվել է UFC 246 մրցաշարը, որի շրջանակներում մրցել են UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաՔԳրեգորը և տիտղոսի նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն:

Իռլանդացի մարտիկն առաջին վայրկյաններից առավելություն է ստացել ամերիկացու նկատմամբ: Նրա հարվածներն այնքան համոզիչ են եղել, որ մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ընդհատել  մենամարտը: ՄաքԳրեգորին ընդամենը 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար: Մենամարտից հետո իռլանդացին կարճ մեկնաբանել է իր հաղթանակը. «Ես վերադարձա»:

Վերջին անգամ Քոնոր ՄաքԳրեգորը հաղթանակ էր տոնել 2016 թ. նոյեմբերի 12-ին:

Մենամարտի տեսանյութը՝ այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում