ՎՎարդան Հովսեփյան

Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել. թարմացված

Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել. թարմացված

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են նաև «Շտապօգնություն» ծառայության աշխատակիցները:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի  առաջացման պատճառը կարճ միացումն է եղել, մալուխի  կրակը բարձրացել է մինչև երրորդ հարկ,  սակայն հրշեջներին հաջողել է մեկուսացնել կրակը, և  այն այժմ գրեթե ամբողջությամբ մարված է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում