ՎՎարդան Հովսեփյան

Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջանում. ԱԻՆ

Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջանում. ԱԻՆ

Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին), ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Ավելի ուշ՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին), ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում