Լիճքում օծվել է նորակառույց սբ Խաչ եկեղեցին

Լիճքում օծվել է նորակառույց սբ Խաչ եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում համայնքի բնակիչների նվիրատվությամբ բացվեց և օծվեց սբ Խաչ նորակառույց եկեղեցին: Արարողությունը համընկավ Լիճքի օրվա տոնին` վերածվելով հոգևոր ու աշխարհիկ տոնախմբության: Նորակառույց եկեղեցին օծվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Կառուցման նախաձեռնությունը պատկանում է մոտ 400 լիճքեցիներին:

Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝  նորակառույց սբ Խաչը, որի անհրաժեշտությունը համայնքում վաղուց էր զգացվում, կառուցվել է չորս տարվա ընթացքում: Այն Գեղարքունյաց թեմի կազմում լինելու է մշտապես գործող եկեղեցի, որտեղ այսուհետ տեղի կունենան կնունքի և պսակադրության արարողություններ:

Եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում հոգևոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ: Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9 դարերի եկեղեցաշինական ավանդները:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում