ԼԼիլիթ Գասպարյան

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Իրանի քաղաքացի Ս.Ղ.-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով՝ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց են եղել ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը և հատակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը Երևանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին:

ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում