ՌՌոզա Խաչատրյան

«Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

«Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ գտնվող՝ թալանված և գործնականում ոչնչացված երկու քանդակները՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք»-ը և Դավիթ Բեջանյանի՝ Չարենցավանի հատվածում վեր խոյացող «Անվերջության ժապավեն»-ը, կվերականգնվեն: Այդ մասին 1Լուրեր.am-ին հաղորդել են Կոտայքի մարզպետարանից: 

Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը՝ պատրաստակամություն հայտնելով, անհրաժեշտության դեպքում, իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորել բոլոր անհրաժեշտ ծախսերը:

Քանդակների վերականգնման, հարակից տարածքների բարեկարգման, պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են: Կհայտարարվի մրցույթ: Նախնական հաշվարկով՝ շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում