ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանի ներկայացուցիչը սկսում է պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

Հայաստանի ներկայացուցիչը սկսում է պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

Լոզանում ընթանում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:

Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում իր ուժերը կչափի Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Աշոցքից 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը: Հունվարի 21-ին Սպարտակը կպայքարի 10 կմ մրցատարածության դասական ոճում:

Լոզանում,  նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրի ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 1872 մարզիկ-մարզուհի:

Պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կավարտվեն հունվարի 22-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում