ՎՎարդան Հովսեփյան

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել  շուրջ՝

2014 թվականին` 14, 4 մլն  դրամ,
2015 թվականին` 23,4 մլն  դրամ,
2016 թվականին` 23,4 մլն  դրամ,
2017 թվականին` 127 մլն դրամ, 
2018 թվականին` 187 մլն  դրամ,
2019 թվականին` 352,2 մլն դրամ,  
2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն  դրամ:

Մինչև 2018 թ. պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար: 

2019 թ. 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար: 
Ընդգծենք, որ 2019 թ. պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834 մլն 250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020 թ. 671,7 մլն դրամը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում