ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Եվրոպայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Եվրոպայում

Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Անգլիացի խստապահանջ ունկնդիրը Բարբիկան լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս, բուռն ծափահարություններով է ընդունել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Բարբիկան կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։

Լոնդոնի Բարբիկանը Եվրոպայում կատարողական արվեստի ամենամեծ կենտրոնն է։ Այստեղ տեղի են ունենում դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ։

Վաղը՝ հունվարի 17-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր համերգասրահում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում։

Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում. անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ The Strad-ում‚ Rhinegold-ում‚ International Arts Manager-ում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում